Դեղաբույսեր
Եղեգն սովորական - Phragmites communis
Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։ Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։
Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ եւ մերկ դաշտում մնում է միայն եղեգը։- Ինձ իմ հավատը փրկեց եւ ահա ես կամ:
Ժողովրդական բանահյուսության մեջ եղեգնը նաեւ ճշմարտախոսության խորհրդանիշ է։ Լալայանցի կողմից Աղապատրուշ գյուղում (Տամջլու, Մռավյան) գրի առնված «Թագավորը պոզ ունի» հեքիաթում շվին է ի վերջո բացահայտում ճշմարտությունը։
Եղեգնի հիմնական կոճղարմատը մինչեւ 60 սմ խորանում է հողի մեջ, կողային կոճղարմատները տարածվում են հորիզոնական ուղղությամբ 2-3 մ երկարությամբ, եւ մոտավորապես նույն բարձրությունն ունի ցողունը։ Տերեւները տեղակայված են ցողունի ողջ երկայնքով, կոշտ են, երկար նշտարաձեւ, սուր, կտրող եզրերով, լայնությունը հասնում է 5 սմ։ Ցողունի գագաթային մասում զարգանում է խիտ հուրանաձեւ` մինչեւ 40 սմ երկարությամբ եւ 5-12 սմ լայնքով ծաղկափթթությունը, որն ընդգրկում է 1000-2000 ծաղիկ։ Սերմերը մազապատ են, կարող են տարածվել քամու եւ ջրի միջոցով։ Բազմանում է սերմերի եւ կոճղարմատների բողբոջների միջոցով։
Կոճղարմատները պարունակում են 50 տոկոս օսլա, 15 տոկոս ածխաջրեր, մինչեւ 32 տոկոս կոշտ բջջանյութ։ Համեղ են եւ քաղցր, ուտելի են թե՛ հում եւ թե՛ ջերմային մշակման ենթարկված վիճակում։ Սովի տարիներին կոճղարմատին ավելացրել են 10 տոկոս ցորենի ալյուր եւ հաց թխել։ Շատ վայրերում օգտագործվում է որպես շինանյութ։
Ունի քրտնամուղ, միզամուղ, ջերմիջեցնող հատկություններ։ Կիրառվում է բարձր ջերմության, երիկամների եւ միզապարկի հիվանդությունների, այտուցման դեպքում։ Մանր մանրացրած արմատներն օգնում են ձկից թունավորված հիվանդներին։
Կերեք 30-60 գ` օրը 2-4 անգամ։
Թուրմ. 4 ճ/գ մանրացրած ցողունը եւ տերեւը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4-5 անգամ։
Զգուշացում։ Կոճղարմատի երկարատեւ օգտագործումը կարող է առաջացնել փքվածություն եւ ցավեր որովայնում։
Ինկերի ցորենը
Ավելի քան ութ հազարամյակ Հարավային Ամերիկայի ժողովուրդները մշակել եւ օգտագործել են սննդի մեջ ամարանտը։ Amaranthus ընտանիքը միավորում է մոտ 60 տեսակներ։ Ներկայումս բույսը մշակվում է ԱՄՆ-ում, Արեւելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանի հյուսիսում։ Ունի մեծ տնտեսական նշանակություն` որպես անասնակեր։ Սերմերից արտադրվում է մոտ 30 տասնյակ հրուշակեղենի տեսականի։
Ավելի քան երեք հարյուրամյակ առաջ բերվել է Եվրոպա` որպես դեկորատիվ բույս, տարածված է որպես մոլախոտ, հաճախ է հանդիպում կարոտոֆիլի դաշտերի մեջ։
Երաշտադիմացկուն է, ոչ պահանջկոտ հողի որակի հանդեպ, հաճախ է հանդիպում աղակալած հողատեսքերում։
Ամարանտը համարվում է ապագայի հացի հումք։ Հայտնի ամերիկացի գիտնական Լոմանը, որ երկար տարիներ զբաղվել է ամարանտի հետազոտություններով, համոզված է, որ հին «ացտեկների հացը» կվերականգնի իր կորցրած դիրքերը. «Խնդիրը նրանում չէ, թե արդյո՞ք ամարանտը կդառնա գլխավոր հացահատիկային բույսը, այլ այն է, թե երբ դա տեղի կունենա»։
Բույսի սերմը պարունակում է ռեկորդային քանակությամբ սպիտակուցներ (16-18 տոկոս), ճարպ (5-6 տոկոս), օսլա, պեկտին։ Բույսի մեջ մեծ է լիզինի պարունակությունը` մոտ երեք անգամ ավելի, քան ցորենի սերմում։ Լիզինը մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթու է։
Տերեւները արտաքուստ նման են սպանախին, ուտում են հում, եփած եւ չորացրած վիճակում։ Պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր, B խմբի, C, E վիտամիններ, կվերցետին, ռուտին։
Բնության մեջ հանդիպում են ամարանտի միատուն եւ երկտուն տեսակներ։ Ծաղիկները տեղավորված են փոքր խմբերով տերեւածոցերում եւ հավաքված գագաթային հասկի տակ։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Մեկ բույսը ունի կես միլիոն սերմ։ Համը հիշեցնում է ընկույզը։
Ամարանտի ավելի լայն տարածմանը խոչընդոտում է սերմերի մանր լինելը։ Դրանց վերամշակումը պահանջում է նոր տեխնոլոգիական մոտեցումներ։
Բույսի հայերեն անվանումներից մեկն ուղղակիորեն թարգմանություն է հունարենից Amaranthus=չթառամող ծաղիկ (անթառամ)։
Այլ անվանումներն են` աղվեսապոչ, աղվեսագի։
Սերմի ածիկը կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար։
Խոտի թուրմը մեծ կիրառում ունի գինեկոլոգիայում` որպես հակաբորբոքային միջոց։
Վերքեր, այրվածք. Տրորեք տերեւը, դրեք վերքին, կապեք։ Իր բուժիչ հատկությամբ չի զիջում ջղախոտին։
Օստեոպարոզ. Կես ճ/գ չորացրած, մանրացրած տերեւը կես ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ` սնվելու ընթացքում, ավելացրեք 1 կաթիլ վիտամին D- երեք։
Կարող եք օգտագործել ճաշերի մեջ։ Ժամկետային սահմանափակում չկա։
Ամարանտի տերեւն ավելացրեք վիտամինային թուրմերի մեջ։
սոֆի
02.11.2014
Կարդացեք նաև
Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...
Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...
Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...
Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...
Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...
Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն